07 / Հոկտեմբեր / 2022 : 15-28

Միացյալ Նահանգները դեղամիջոցներ է գնում՝ միջուկային վթարի դեպքում ճառագայթային հիվանդության բուժման համար

ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը (HHS) 290 միլիոն դոլարի դեղամիջոցներ է գնել՝ միջուկային վթարի դեպքում ճառագայթային հիվանդության բուժման համար։

Գերատեսչությունը հայտնել է, որ գնել է Nplate Amgen USA Inc. դեղամիջոցը ձերք է բերվում «ռադիոլոգիական եւ միջուկային արտակարգ իրավիճակների դեպքում կյանքեր փրկելու համար ավելի լավ նախապատրաստվելու երկարատեւ, մշտական ջանքերի շրջանակներում»:



Սուր ճառագայթային համախտանիշը, որն առաջանում է ճառագայթման բարձր չափաբաժինների ազդեցության հետեւանքով, կարող է մի շարք ախտանիշներ առաջացնել: Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ ծանր դեպքերը կարող են մարմնի վրա կործանարար հետեւանքների հանգեցնել, այդ թվում՝ ոսկրածուծի քայքայման եւ ներքին արյունահոսության:

Nplate-ը, որը կարող է օգտագործվել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում, նպատակ ունի նվազեցնել չվերահսկվող արյունահոսությունը, որը հաճախ առաջանում է ճառագայթման հետեւանքով:
Կարդացեք նաև

ԱՄՆ-ն միակն է, որ երկու անգամ միջուկային զենք է կիրառել և այդպիսով նախադեպ է ստեղծել․ Պուտին

Սա բլեֆ չէ․ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները․Պուտին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33857անգամ
Վերջին լուրեր