07 / Հոկտեմբեր / 2022 : 16-53
Ինչո՞ւ են փակել «Փեթակ»-ը
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել՝ վերստուգման արդյունքների հիմքով․
Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի հունիսի 𝟏𝟎-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։
Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։
Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։
Կարգադրագրի 𝟏𝟐 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։
Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 𝟐𝟎𝟐𝟐 թվականի հունիսի 𝟐𝟑-ը։
𝟐𝟎𝟐𝟐 թ․ Տեսչական մարմնի ղեկավարի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի օգոստոսի 𝟐𝟐-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 𝟐𝟐-𝟐𝟓-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։
Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։
Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 𝟐𝟎-րդ հոդվածի 𝟐-րդ մասի «ը» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 𝟑𝟖-րդ հոդվածի 𝟑-րդ մասով, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 𝟏𝟕ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները», նշված էհայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր «Փեթակ»-ի աշխտակիցները սովորականի պես եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել՝ տեսնելով, որ այն փակ է: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
13794անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020