Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հոկտեմբեր / 2022 : 15-13

Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը սկսելու նպատակները

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսարանի բացումն իրականացվել է Իրանի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում, Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը ամրապնդելու և երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով: Գրում է ParsToday-ը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «Խանե Մելլաթ» լրատվական կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացմանն ասել է.«Նկատի առնելով տնտեսական ոլորտները, բարեկամ Հայաստանի հետ մեր համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, որը 13-րդ կառավարության առաջնահերթություններից է,որոշում է ընդունվել Հայաստանի Սյունիքի մարզում ունենալ հյուպատոսություն»։


Աբդոլլահյանն ասել է.«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով: Այս որոշման արդյունքում, ռաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք»:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության առաջին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինի Վարամինին, օրերս ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զահուրիի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, իր հավատարմագիրը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Հայաստանի ԱԳՆ-ն, Իրանի որոշումը՝ Կապանում, գլխավոր հյուպատոսություն հիմնելու առումով, որակել էորպես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Իրանի ջանքերի օբյեկտիվ դրսեւորում և ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու հյուպատոսության աշխատանքին:
Կարդացեք նաև

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա

Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Դիտվել է 22769անգամ
Վերջին լուրեր