08 / Հոկտեմբեր / 2022 : 15-41


Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով կան զոհեր. նոր մանրամասներ

Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին նախաքննության արդյունքներով հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։


«Սրանք, ենթադրաբար, մեքենայի ուղևորներն են, որը գտնվել է պայթեցված բեռնատարի կողքին: Ներկայում երկու մահացածի` 1 տղամարդու և կնոջ դիերն արդեն դուրս են բերվել ջրից, պարզվում է նրանց ինքնությունը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Ինչպես պարզվել է, փաստաթղթերի համաձայն, պայթած բեռնատարը պատկանում էր Կուբանի մի բնակչի։ Քննիչները ուսումնասիրում են նրա շարժման երթուղին, խուզարկություններ են կատարվում նաև բնակության վայրում։


Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի մասին։ Անցման երկաթուղային հատվածի երկայնքով վառելիքով 7 ցիստերն է այրվել։ Դրա հետևանքով մասամբ փլուզվել են երկու ավտոմոբիլային ճանապարհները:

Ապահովագրողների համառուսաստանյան միությունում Ղրիմի կամրջի պայթյունի ու հրդեհի վնասը գնահատվել է 200-ից 500 մլն ռուբլի՝ ընդգծելով, որ դա նախնական հաշվարկ է։


Կամուրջի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Երկու ուղղություններով գնացքների և ավտոբուսների շրջագայությունները չեղարկվել են։

Նշենք, որ Ղրիմի կամուրջը Ռուսաստանը Ղրիմին կապող ցամաքային ճանապարհն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթուղու վառելիքի բաքերը բռնկվել են։
Կարդացեք նաև

«Փակե՛ք սահմանը»․ ակցիա Թբիլիսիում

Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը սկսելու նպատակները

Ղրիմի կամրջի պայթյունի պահը (տեսանյութ)












Պուգաչովայի թոռը մեկնաբանել է իր զորակոչման մասին լուրը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35163անգամ
Վերջին լուրեր