Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հոկտեմբեր / 2022 : 16-41

Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայում թուրքական համայնքին հրահրում է հայկական սփյուռքի դեմ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ:

Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։


Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նշելով, որ Ֆրանսիայում 800 հազար թուրք քաղաքացի կա՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է առավել արդյունավետ լինել հատկապես քաղաքականության և լոբբիստական գործունեության մեջ։

«Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:
Դիտվել է 11545անգամ
Վերջին լուրեր