Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հոկտեմբեր / 2022 : 10-33

Դուբայում էլեկտրական թռչող տաքսի է փորձարկվել

Չինական ընկերությունը Դուբայում էլեկտրական թռչող տաքսի է փորձարկել՝ ցուցադրելով ֆուտուրիստական տեխնոլոգիաներ, որոնք մի օր կարող են տեղափոխել մարդկանց։

XPeng X2-ը, որը մշակվել է Գուանչժոյում XPeng Inc-ի ավիացիոն մասնաճյուղի կողմից, աշխարհում թռչող ավտոմեքենաների տասնյակ նախագծերից մեկն է: Դրանցից քչերն են հաջող փորձարկում անցել սրահում գտնվող ուղեւորներով, եւ, հավանաբար, երկար տարիներ կանցնեն մինչեւ դրանք շահագործման հանձնվեն:


Ցուցադրումն անցել է առանց մարդկանց, սակայն ընկերությունը ասում է, որ 2021 թվականի հուլիսին օդաչուներով թռիչքների փորձարկումներ է իրականացրել։

Նրբագեղ մեքենան կարող է տեղափոխել երկու ուղեւորի եւ շարժվում է ութ պտուտակների հավաքածուով: Ընկերությունը պնդում է, որ դրա առավելագույն արագությունը ժամում 130 կիլոմետր է։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 59878անգամ
Վերջին լուրեր