11 / Հոկտեմբեր / 2022 : 12-24
Ուկրաինայի զանգվածային հրետակոծումը դեռ միայն սկիզբն է. ռազմական փորձագետ

Ուկրաինայի ենթակառուցվածքին գերճշգրիտ զենքով հարվածը, չնայած զանգվածային բնույթին, ցուցադրական է. այս կերպ Մոսկվան Կիևին հասկացնում է, որ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ հրթիռների արձակումը կարող է լինել հաջորդ քայլը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:

«Հարվածը ցուցադրական բնույթ ուներ, քանի որ առանցքային շենքերը, որտեղ գտնվում է Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարությունը, վնասված չեն, դրանց չեն հարվածել: Այո, որոշ էլեկտրակայաններ վնասվել են, բայց վստահ եմ, որ դրանց մեծ մասը կարելի է վերականգնել կարճ ժամկետներում, այնպես որ, կարծում եմ, որ դա նախազգուշական հարված էր, զանգվածային հրթիռային հարվածներ հասցնելու մեր կարողության և վճռականության առկայության ցուցադրություն: Հաջորդ անգամ դրանք ավելի լուրջ թիրախների վրա են ընկնելու»,- ասել է նա:
Միաժամանակ փորձագետը պարզաբանել է, որ Ռուսաստանն ունի բավականաչափ հրթիռներ, որպեսզի շարունակի նման ինտենսիվությամբ հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին։

Երեկ առավոտյան ռուսական բանակը ինտենսիվ հարվաներ է հասցրել ուկրաինական ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ օբյեկտներին՝ Կիևում, Խարկովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Տերնոպոլում, Խմելնիցկիում, Կոնոտոպում և այլ վայրերում:

Նույն օրը երեկոյան նոր պայթյուններ են որոտացել նաև Կրիվոյ Ռոգի, Կրեմենչուգի, Չերկասիի և Օդեսայի շրջաններում։
Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այդ հարվածները պատասխան են Ղրիմի կամրջի վրա ուկրաինական հատուկ ծառայությունների կազմակերպած ահաբեկչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա նրանց կողմից կազմակերպված այլ հարձակումներին։ Միաժամանակ պետության ղեկավարը զգուշացրել է, որ Մոսկվան կոշտ կարձագանքի Ռուսաստանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ցանկացած փորձի։

Կարդացեք նաև
Դիտվել է
36425անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...