Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հոկտեմբեր / 2022 : 19-21

Հետախուզում է հայտարարվել Զախարովայի և Մեդվեդևի նկատմամբ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի նկատմամբ հետախուզում է հայտարարել, այս մասին տեղեկություն է հայտնվել Ուկրաինայի ՆԳՆ պորտալում։



Մինչ այդ ՈՒԱԾ-ն հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։ Գերատեսչության տվյալների բազայի համաձայն՝ Մեդվեդևը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության մեջ։


Ավելի վաղ Մեդվեդևը մեկնաբանել էր Ղրիմի կամրջի վրա հարձակումից հետո ուկրաինական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածները։ Միաժամանակ նա վստահություն էր հայտնել, որ նմանատիպ դրվագները կկրկնվեն։

Իր Telegram-ի ալիքում նա հայտարարել էր նաև Կիևում քաղաքական ռեժիմի կազմաքանդման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ արտահայտում է իր անձնական կարծիքը։
Կարդացեք նաև՝

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը

Ռուսաստանի պատասխանը կոշտ է լինելու․Պուտին

Հանցագործություններն անպատասխան թողնելն անհնար է․ Պուտին




Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 57791անգամ
Վերջին լուրեր