Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հոկտեմբեր / 2022 : 17-10

«Ես գեյ եմ»․ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կասիլյասը խոստովանել է, որ միասեռական է

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը թվիթերում գրել է, որ միասեռական է։

«Հուսով եմ, որ դուք ինձ հարգում եք: Ես գեյ եմ: Բարի կիրակի բոլորին»,- թվիթերում գրել է Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը։




Կասիլյասի նախկին թիմակից, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլը պատասխանել է իր թվիթին. ​​«Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»։


Հիշեցնենք, որ 2009 թվականին Կասիլյասը սկսեց հանդիպել իսպանացի հեռուստահաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ։ 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացան։ Զույգը երկու որդի ունի՝ Մարտին (2014) և Լուկաս (2016): 2021 թվականի մարտի 12-ին զույգը հայտարարեց 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվելու մասին։

Նշենք, որ ավելի ուշ Կասիլյասը ջնջել է գրառումը և ներողություն խնդրել՝ տեղեկացնելով, որ իր օգտահաշիվը կոտրել էին։

Պույոլը ևս ներողություն է խնդրել Կասիլյասի անպատշաճ կատակի համար. «Սխալ եմ արել»,-գրել է Պույոլը։

Պատրաստեց Yelaket.am-ը
Դիտվել է 86410անգամ
Վերջին լուրեր