11 / Հոկտեմբեր / 2022 : 17-28

Ըստ թուրքական աղբյուրների՝ Ռուսաստանը թիրախավորել է Հալուք Բայրաքթարին

Ուկրաինական մամուլին հղում տվող թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել թուրքական «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպումը, սակայն, կանխվել է ուկրաինական հետախուզության ջանքերով։ Գրում է Ermenihaber.am։


Միջադեպի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչությունը՝ նշելով որ կանխվել է «Baykar Technology» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի դեմ նախատեսված սադրանքը։


Կադրերում երևում է, որ ռուսական կողմը ներկայացել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով։ Այս մեթոդով ռուսական հետախուզությունը փորձել է հանդիպել թուրքական հարվածային ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։


Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ հանդիպմանը միացել է ուկրաինական հետախուզությունը՝ որպես Բայրաքթարի քարտուղար։ Պնդում է արվում, որ ռուսական հետախուզությունը փորձել է խաթարել Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունները «deepfake» մեթոդով։


Ռուսական հետախուզական ծառայությունը հաճախ է օգտագործում «Deepfake» տեխնոլոգիան։ Այս մեթոդի շնորհիվ արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծվում են կեղծ դեմքեր ու ձայներ։
կարդացեք նաև՝

Համաշխարհային աշխարհակարգի փոփոխությունն անխուսափելի է. այս հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի». Էրդողան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20023անգամ
Վերջին լուրեր