11 / Հոկտեմբեր / 2022 : 18-24

ՌԴ–ին դուրս մղելու փորձ. Զախարովան` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու մասին

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու հերթական փորձն է։ Այսօր ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սեփական հարաբերությունների կառուցումը ինքնիշխան պետությունների գործն է»,– շեշտեց Զախարովան և ավելացրեց, որ Եվրոպայում չեն մտածել տարածաշրջանային կայունության ու այդ քայլի հետևանքների մասին։


Զախարովայի խոսքով` ԵՄ առաքելությունները մինչ օրս իրական կարգավորման չեն հանգեցրել։ Նա հիշեցրեց Ուկրաինայի օրինակը` նշելով, որ 8 տարվա միջնորդությունից հետո Գերմանիային ու Ֆրանսիային չհաջողվեց կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացումը։

«Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։Նրա խոսքով` ռուսական կողմն այդ հարցով պարբերաբար հանդիպում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Մոսկվան ակնկալում է օգտվել նաև Աստանայում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում սպասվող հնարավորություններից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին։

Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Կարդացեք նաև՝

Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ զարգացում չկա. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Չավուշօղլուի հայտարարությանը

Ըստ թուրքական աղբյուրների՝ Ռուսաստանը թիրախավորել է Հալուք Բայրաքթարին

Վաղը Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից․ Armtimes-ը, հղում անելով հավաստի աղբյուրին, նոր հոդված է հրապարակել

Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

Համաշխարհային աշխարհակարգի փոփոխությունն անխուսափելի է. այս հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի». Էրդողան

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների գործով. Բուրիչը՝ Բայրամովին

Ահա հայտնի սկանդալային ձայնագրության մի՝ կրկին սկանդալային դարձած հատված. ինչ է ասել Պուտինը Նիկոլին (տեսանյութ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36193անգամ
Վերջին լուրեր