Հունաստանը բացում է լողափերը
Հունաստանում կբացվեն հանրային լողափերը՝ սոցիալական հեռավորության խիստ միջոցառումների պահպանման պայմաններում:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, կաշխատեն նոր պայմաններում։
Ըստ կառավարության, լողափերի բացումը կլինի զբոսաշրջությունը վերսկսելու փորձություն:
Մայիսի 4-ից Հունաստանում սկսվեց մի շարք սահմանափակումների աստիճանական թուլացումը, բայց լողափերը մնացին փակ, ծովում լողալը նախատեսվում էր թույլ տալ հունիսի 1-ից:
Կառավարությունը լողափերի համար սահմանել է խիստ կանոններ, դրանք խախտելու դեպքում սպառնում են 5000 եվրոյից մինչեւ 20 000 եվրոյի տուգանքներ եւ եռամսյա ազատազրկում:
Լողափ այցելուների թիվը չի կարող գերազանցել 40 մարդը 1000 ք/մ-ի վրա, իսկ լողափի երկու հովանոցները պետք է լինեն միմյանցից 1,5 մ հեռավորությամբ: Մարդկանց խմբերի միջեւ հեռավորությունը պետք է լինի 4 մետր:
Կառավարությունը քննարկում է մայիսի 25-ին բարերն ու ռեստորանները բացելու հարցը:
Ենթադրվում է, որ այդ կանոնները կկիրառվեն Հունաստանում զբոսաշրջային սեզոնի բացման դեպքում:
Պատրաստեց yelaket.am-ը