16 / Մայիս / 2020 : 23-18

Հունաստանը բացում է լողափերը

Հունաստանում կբացվեն հանրային լողափերը՝ սոցիալական հեռավորության խիստ միջոցառումների պահպանման պայմաններում:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, կաշխատեն նոր պայմաններում։

Ըստ կառավարության, լողափերի բացումը կլինի զբոսաշրջությունը վերսկսելու փորձություն:

Մայիսի 4-ից  Հունաստանում սկսվեց մի շարք սահմանափակումների աստիճանական թուլացումը, բայց լողափերը մնացին փակ, ծովում լողալը նախատեսվում էր թույլ տալ հունիսի 1-ից:

Կառավարությունը լողափերի համար սահմանել է խիստ կանոններ, դրանք խախտելու դեպքում սպառնում են 5000 եվրոյից մինչեւ 20 000 եվրոյի տուգանքներ եւ եռամսյա ազատազրկում:

Լողափ այցելուների թիվը չի կարող գերազանցել 40 մարդը 1000 ք/մ-ի վրա, իսկ լողափի երկու հովանոցները պետք է լինեն միմյանցից 1,5 մ հեռավորությամբ: Մարդկանց խմբերի միջեւ հեռավորությունը պետք է լինի 4 մետր:

Կառավարությունը քննարկում է մայիսի 25-ին բարերն ու ռեստորանները բացելու հարցը:

Ենթադրվում է, որ այդ կանոնները կկիրառվեն Հունաստանում զբոսաշրջային սեզոնի բացման դեպքում:

Պատրաստեց yelaket.am-ը

Դիտվել է 40758անգամ
Վերջին լուրեր