Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2022 : 11-32

Կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկվելու է

Կառավարությունը սահմանեց կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների համար հավելավճար։ Կառավարության հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներակայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումն պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով։



«Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները ատեստավորմանը մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը։

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորման համար դիմել տարեկան ոչ ավելի քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից։


Բացի այդ, զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,- ասաց Պապիկյանը։

Նախագծով նախատեսվում է ատեստավորման կարգը, մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը և հավելավճարի հաշվարկման և դադարեցման պայմանները սահմանվելու են պաշտպանության նախարարի հրամանով։



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ նախագիծը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է։

«Այս դեպքում էլ պետք է արձանագրենք, որ անցնում ենք նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում։ Որոշում ենք կայացրել, որ ատեստավորման համակարգը պետք է կիրառել զինծառայության և այլ ծառայությունների պարագայում։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կսկսի կամավոր ատեստավորման գործընթացը։ Զինվորականը ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն նույնիսկ ավելին։ Այս գործընթացը շարունակական բնույթ կստանա, ինչպես մենք նախկինում պայմանավորվել ենք»,- եզրափակեց վարչապետը։
Կարդացեք նաև

Եռամսյա հավաքների փոխարեն կլինեն 25-օրյա հավաքներ՝ պարտադիր բոլորի համար

Կանայք կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն. ՊՆ-ն ծրագիր է մշակել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35578անգամ
Վերջին լուրեր