Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2022 : 10-58

Եռամսյա հավաքների փոխարեն կլինեն 25-օրյա հավաքներ՝ պարտադիր բոլորի համար


Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, 7 օր անցնում են պատրաստություն, 14 օր մարտական հերթապահություն, դա լինելու է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները իրենք կարող են ընտրել հավաքների ժամանակահատվածը։


Անդրադառնալով այս հարցին՝ Փաշինյանը ասաց, որ շատ երկար ժամանակ պահեստազորայինները պատրաստություն չեն անցել, ինչը երևաց 2020 թ-ի պատերազմի ժամանակ։

«Մենք տեսանք, որ եռամսյա հավաքները խնդրահայրուց են, որովհետև մարդիկ աշխատում են, և դրա հետ կապված խնդիրներ են լինում։ Շեշտը դրեցինք այն մարդկանց վրա, ովքեր աշխատանք չունեն, ինչը նաև սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները վճարվում են։ Սակայն հասկացանք, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և հավաքները պետք է դարձնել մեկամսյա և բոլորի համար պարտադիր»,- ասաց Փաշինյանը։

Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։

«ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա իհարկե ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։
Կարդացեք նաև՝

Մակրոնը մեղադրել է ՌԴ-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ



Համաշխարհային աշխարհակարգի փոփոխությունն անխուսափելի է. այս հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի». Էրդողան


Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը․ Պաշտպանը հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ






Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 173275անգամ
Վերջին լուրեր