14 / Հոկտեմբեր / 2022 : 12-21

«Սիրով հրավիրում եմ»․ Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում:

«Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ և, ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», - ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովում։

Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ:
Հիշեցնենք՝ Աստանայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները:
Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր:
կարդացեք նաև՝

Պուտինը Մակրոնի հայտարարությունները անվանել է ոչ կոռեկտ և անընդունելի

Մակրոնը մեղադրել է ՌԴ-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26550անգամ
Վերջին լուրեր