Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հոկտեմբեր / 2022 : 18-37

Ինչպես նշել Նոր տարին՝ 2023 թվականը

Հարցը, թե ինչպես նշել Նոր տարին, և որտեղ է լավագույն վայրը, իրականում կարևոր չէ: Ամեն ինչ պետք է բխի ձեր ցանկությունից, ֆինանսական հնարավորություններից։ Թեեւ երկրորդը միշտ չէ, որ կարեւոր է։






Գլխավորն այն է, որ Ամանորի գիշերը միշտ պետք է լինի լավ տրամադրություն, ուրախ ընկերություն և ամենակարևորներից է նաև այն, որ Ամանորի գիշերը ձեզ հետ լինեն ամենամոտ մարդիկ:


Ընտրությունը ձերն է՝ Ամանորին այցելեք հարազատներին, մտերիմներին կամ դիմավորեք Ամանորը տանը, ոնց կուզեք։
Եթե ​​ունեք ցանկություն և հնարավորություն, կարող եք մեկնել արտերկիր։







Բայց պետք է հիշել, որ Ճագարը չի սիրում օտարներին, ինչպես նաև պատահական հյուրերին։ Ուստի մեծ խնջույքներում հավաքվելն ավելորդ է՝ գալիք տարվա տիրոջը՝ Ճագարին, դա այնքան էլ դուր չի գա։
Բայց տնային ջերմ միջավայրում, մտերիմ, հին ընկերների շրջապատում տոն կազմակերպելն այն է, ինչ ձեզ հարկավոր է։


Դուք կարող եք հրավիրել ձեր հեռավոր հարազատներին և մտերիմ ընկերներին այցելելու կամ գնալ նրանց մոտ՝ նշելու Նոր տարին։ Ճագարը կանի ամեն ինչ, որ նման միջավայրում դուք ձեզ հանգիստ, թեթեւ ու հարմարավետ զգաք։


Ընտանիքի անդամների հետ միասին կազմակերպեք տոնի նախապատրաստական ​​աշխատանքները, դա կնպաստի ձեր ընտանիքի հետ ավելի մեծ շփմանը, որն այդքան հաճախ բացակայում է։ Ցույց տվեք ձեր երևակայությունը ձեր տունը, սեղանը զարդարելու առումով։
2023 թվականի Ամանորի հանդիպումը մի սահմանափակեք միայն տոնական խնջույքով։

Ամանորն ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար կազմակերպեք խաղերի մրցույթներ, իհարկե՝ մրցանակներով և նվերներով: Սեղանի խաղերը ընտանիքների համար ավելի քան ողջունելի են:
Իսկ լեռնադահուկային սպորտաձևերի սիրահահարները կարող են Ամանորը դիմավորել նախատեսված հանգստավայրերում և վայելել իրեն հանգիստը։

Եվ որտեղ էլոր դիմավորեք Ձմեռ պապը ձեզ կայցելի ձեզ։
Կարդացեք նաև

Ո՞ր կենդանու տարին է լինելու գալիք 2023 թվականը և ի՞նչ կբերի այն (լուսանկարներ)


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 105551անգամ
Վերջին լուրեր