Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2022 : 13-25

Չեբուրեկիի պատրաստման լավագույն բաղադրատոմսը․ նուրբ փափուկ, և շատ համեղ

Տնական չեբուրեկին քնքուշ և փափուկ է ստացվում:

Այս կարկանդակների միջուկը շատ հյութալի է, իսկ խմորը՝ նուրբ:




Չեբուրեկի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 500 գր

_Եռման ջուր 300 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Աղացած միս 400 գր

_Սոխ 200 գր

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի





Չեբուրեկի. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել կտրատած սոխով, աղով, պղպեղով, ձեր նախընտրած այլ համեմունքներով և կանաչիներով: Լավ հունցել և ծփել:

_Աղը լցնել եռման ջրի մեջ, լցնել բուսական յուղը և խառնել:

_Լցնել մաղած ալյուրը և սկզբում բահիկով խառնել, իսկ հետո ձեռքերով հունցել փափուկ և առաձգական խմոր:

_Խմորը բաժանել մասերի և գրտնակել յուրաքանչյուրը հարթ շերտով:



_Տարածել միջուկը և ձևավորել չեբուրեկներ՝ ծայրերը լավ սեղմելով:

_Տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից:

Բարի ախորժակ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 49171անգամ
Վերջին լուրեր