17 / Հոկտեմբեր / 2022 : 16-38

Նախկին սպասավորը պատմել է թագուհու մասին

Նախկին սպասավորը խոստովանել է, որ ցնցված էր Եղիսաբեթ II-ի ցածր հասակից։gazeta.ru-ի փոխանցմամբ այս մասին գրում է Express-ը։

Չարլզ III թագավորի նախկին սպասավորը զարմացել էր, թե որքան «փոքր» է Եղիսաբեթ II թագուհին:

Գրանթ Հարոլդը յոթ տարի աշխատել Չարլզ III-ի համար:



Թագավորի նախկին սպասավորը 26 տարեկան էր, երբ նրան առաջին անգամ ներկայացրին թագուհուն: Նա խոստովանել է, որ իրեն զարմացրելն է Էլիզաբեթ II-ի հասակը։ Ենթադրվում է, որ թագուհին մահվան պահին ունեցել է 160 սմ հասակ:

«Հիշում եմ, որ մտածում էի, թե որքան «փոքր» է նա», - ասել Հարոլդը:

Նախկին սպասավորի խոսքով՝ թագուհու ներկայությամբ նա իրեն միշտ հանգիստ է զգացել։

«Այն, ինչ ես հիշում եմ, նրա հիանալի պահվածքն է, նա թագուհու պես չէր վարվում, մենք շատ հաճելի զրույց ունեցանք, և ես նրա կողքին ինձ շատ հանգիստ էի զգում», - կիսվել է Գրանտ Հարոլդը:

Նա նաև նշել է, որ թագուհին սիրում էր սուր կատակներ։ Թագուհու շրջապատից ոմանք միշտ չէ, որ հասկանում էին նրա հումորը։

«Քիչ են մարդիկ, ովքեր կարող են ասել, որ աշխատել են երեք միապետների հետ։ Ես շատ հպարտ եմ, որ ես դա արեցի, որ ես խնամեցի նրանց և գիտեի նրանց», - ասել է նախկին սպասավորը:
Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29474անգամ
Վերջին լուրեր