18 / Հոկտեմբեր / 2022 : 13-37

Կեֆիրով դիմակներ մազերի համար. լավագույն բաղադրատոմսերի ընտրություն

Կեֆիրը հրաշք միջոց է, որն օգնում է խոնավացնել և ամրացնել մազերը։ Այն նաև բարենպաստ ազդեցություն է ունենում գլխի մաշկի վրա, վերացնում է թեփը և մազերի չորությունը։ Եթե ​​ցանկանում եք ունենալ շքեղ մազեր, ապա հաստ մազերի համար նախատեսված կեֆիրի դիմակն այն է, ինչ ձեզ հարկավոր է։

Կեֆիրով դիմակը մատչելի և շատ արդյունավետ միջոց է մազերի խնամքի համար։

Կեֆիրով դիմակներ հաստ, խիտ և փարթամ մազերի համար


Խոնավացնելու համար

Մազերին առողջ փայլ հաղորդելու համար հարկավոր է դիմակ օգտագործել կեֆիրի վրա։ Այն կսնուցի չոր մազերը, կխոնավեցնի դրանք։ Դիմակի պատրաստումը այնքան էլ բարդ չէ։

Շատթեթևակին տաքացրեք 3 ճաշի գդալ կեֆիրը։ Հարեք ձվի դեղնուցը մինչև փրփրի։ Կեֆիրը խառնեք 1 ճաշի գդալ դեղնուցի հետ։ Ստացված խառնուրդը հավասարաչափ քսեք մազերի՝ սկսած արմատներից, վերջացրած ծայրերով։ Փաթաթեք գլուխը սրբիչով: Դիմակը թողեք 1 ժամ, այնուհետև լվացեք շամպունով։


Մազարմատներն ամրացնելու համար

Այս դիմակը կարող է օգնել նոսրացած մազերին։ Ջրային գոլորշու վրա թեթևակիտաքացրեք 5 ճաշի գդալ կեֆիրը։ Թողեք հովանա։ 1 ձվի դեղնուցը քիչ հարեք ավելացրեք կեֆիրին։ Զանգվախի վրա ավելացրեք 2 ճաշի գդալ աղացած դարչին։ Պատրաստի դիմակը քսում գլխամաշկին և տարածեք մազերի ողջ երկարությամբ։ 40 րոպե անց դիմակը լվացեք տաք ջրով և փոքր քանակությամբ շամպունով։


Թեփի դեմ պայքարելու համար

1 բաժակ կեֆիրին ավելացնել 100 գրամ սեւ հացի փշուրը, թողնել 10 րոպե։ Ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել։ Պատրաստված բաղադրությունը քսեք մազերի արմատներին։ Գլուխը փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով։ Թողեք 20 րոպե, ապա լվացեք դիմակը տաք ջրով և շամպունով։


Մազերի լավ աճի համար

Սենյակային ջերմաստիճանի 3 ճաշի գդալ կեֆիրը խառնեք 1 ճաշի գդալ կռատուկի յուղի հետ։ Պատրաստի բաղադրությունը քսեք մազերի արմատներին և ր մազերին։ խախկեք պոլիէթիլենային տոպրակով , ապա սրբիչով: 30 րոպե անց կեֆիրի դիմակը լվանալ տաք ջրով և շամպունով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am
Դիտվել է 12977անգամ
Վերջին լուրեր