18 / Հոկտեմբեր / 2022 : 14-02

Microsoft-ը պատրաստվում է կրճատել մեծ թվով աշխատակիցների

Ծրագրային ապահովման մշակող և ՏՏ հսկա Microsoft-ը պատրաստվում է աշխատանքից ազատել տարբեր գերատեսչությունների 1000 աշխատակցի, gazeta.ru-ի փոխանցմամբ հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։

Տեղեկությունը հաստատել է Business Insider-ը, որն ընկերության աշխատակիցների պլանավորված կրճատումն անվանել է «նրանցից ազատվելու հանգիստ փորձ»։


Նշվում է, որ մասնավորապես, կրճատումների տակ են ընկնելու Xbox և Edge ստորաբաժանումների աշխատակիցները։ Ավելի ուշ Microsoft-ը հաստատել է այս տեղեկությունը։

«Ինչպես բոլոր ընկերությունները, մենք պարբերաբար գնահատում ենք մեր բիզնեսի առաջնահերթությունները և համապատասխանաբար կատարում կառուցվածքային ճշգրտումներ:


Հաջորդ տարի մենք կշարունակենք ներդրումներ կատարել մեր բիզնեսում և աշխատանքի կընդունենք աշխատակիցներ՝ հիմնական աճի ոլորտներում»,- ասվում է MarketWatch-ին էլփոստին ուղարկված հաղորդագրությունում։

Yelaket.am


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 3773անգամ
Վերջին լուրեր