18 / Հոկտեմբեր / 2022 : 16-39

Ադելը ցուցադրել է կազմվածքը

Ադելը շարունակում է նիհարել, երգչուհին կիպ զգեստով ցուցադրել է սլացիկ կազմվածքը։

Նախօրեին Ադելը ընկերների և ընկերոջ հետ ներկայացել էր Audemars Piguet շքեղ ժամացույցների ապրանքանիշի կողմից կազմակերպված բացառիկ միջոցառմանը։ Փոփ-դիվան ընտրել է տոտալ սև տեսք պաշտոնական թողարկման համար: Թվում է, թե ամեն անգամ տեսարանի աստղը միայն ավելի ու ավելի է նիհարում (և ժպիտից դատելով՝ միայն ավելի երջանիկ):

Ադելը սկսել է հանդիպել Սայմոն Կոնեքիի հետ 2011 թվականին։ Իսկ մեկ տարի անց զույգը որդի ունեցավ՝ Անջելոն, 2017 թվականին նրանք ամուսնացան։ Ճիշտ է, իրենց առաջնեկի ծնվելուց երկու տարի անց նախկին սիրահարները հայտարարեցին բաժանման մասին։
Ամուսնալուծությունը մեծապես փոխեց երգչուհու կյանքը. փոփ-դիվան թողարկեց նոր ալբոմ (առաջինը վերջին վեց տարում) և նիհարեց գրեթե 45 կիլոգրամով: Իսկ անցյալ ամառ հայտնի դարձավ, որ Ադելը նոր սիրավեպ ունի՝ երգչուհին հանդիպում է Ռիչ Փոլի հետ։ Եվ կարծես ամեն ինչ ավելի քան լուրջ է։


Ի դեպ, վերջին՝ «30» ալբոմը պատմում է երգչուհու ամուսնալուծության մասին։ Ինքը՝ Ադելը, կարծում է, որ այն կօգնր իր որդուն հասկանալ, թե ինչու են ծնողները բաժանվել։ «Ալբոմը նվիրված է որդուս՝ Անջելոյին։ Ես հասկացա, որ ամեն ինչ պետք է պատմեմ երգերի միջոցով։ Նա հստակ հասկանում էր, թե իրականում ինչ է կատարվում։ Չնայած ինձ թվում էր, որ ես հիանալի ձևացնում էի, որ ամեն ինչ լավ է », - ասաց նա:


Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 54493անգամ
Վերջին լուրեր