20 / Հոկտեմբեր / 2022 : 10-35

Մակրոնը փոխել է դրեսս կոդը հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով

Հայտնի է, որ քաղաքական գործիչների դրեսս-կոդը համարվում է ամենախիստ և անխախտելի՝ առանց կարճ վերնաշապիկների, շապիկների ու սվիտերների։





Միայն դասական տաբատ, վերնաշապիկ և փողկապ։ Բայց նույնիսկ այս կանոնները երբեմն խախտվում են:


Հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմեց ժողովրդին՝ մուգ կապույտ բաճկոնի տակ կրելով սև «վադալազկա», վերնաշապիկի և փողկապի փոխարեն։



Եվ դա ամենևին էլ բոյկոտ չէր դրես-կոդի դեմ, այլ, այսպես ասած, ակնարկ, էլեկտրաէներգիայի խնայողության կարևորության մասին, ջեռուցումը խնայելու համար։

Նման նորաձևությունը, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, խորհրդանիշն է «էներգետիկ սթափության» քաղաքականության, որը Ֆրանսիայի ղեկավարը հռչակել էր դեռ ամռանը։



Օրինակ՝ Ֆրանսիային անհրաժեշտ է 10%-ով կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի խուսափի գալիք ձմռանը դրա պակասից, դրա համար ձեռնարկությունները և տրանսպորտային ընկերությունները պետք է ներկայացնեին էներգիայի սպառումը նվազեցնելու ծրագրեր։

Պարտադիր միջոցներից է սենյակում 19 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի պահպանումը՝ ջեռուցման վրա խնայելու համար։
Նշվում է, որ Ֆրանսիացիները սվիտերներ ու վերմակներ են գնում՝ պատրաստվելով ցուրտ եղանակին և էլեկտրաէներգիայի ու գազի թանկացմանը։

Yelaket.am
Դիտվել է 23178անգամ
Վերջին լուրեր