20 / Հոկտեմբեր / 2022 : 12-58

Շոլցը խոսել է Պուտինի գլխավոր զենքի մասին

Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտին օգտագործում է էներգիան և սովը՝ որպես հիմնական զենք Արևմուտքի հետ իր հակամարտությունում։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հինգշաբթր ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտնում է Reuters-ը։


«Պուտինը օգտագործում է էներգիան և քաղցը որպես զենք», - ասել է Շոլցը:

Շոլցը նաև հավելել է, որ, չնայած դրան, Պուտինը «չի կարողացել խախտել Արևմուտքի միասնությունը»։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ երկիրը ազատվել է ռուսական գազից կախվածությունից, սակայն աշխատում է էներգակիրների գների իջեցման ուղղությամբ, այդ թվում՝ այլ երկրների հետ գազի մատակարարման նոր պայմանագրերի կնքման միջոցով։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներքին էներգետիկ աջակցության սխեմա գործարկելու Գերմանիայի որոշումը չի քննարկվել նրանց ամենամոտ եվրոպացի գործընկեր Ֆրանսիայի հետ, ինչը զայրացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։





Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին զայրացրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը՝ միլիարդավոր եվրոներ հատկացնել իր երկրի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

«Փարիզը զայրացած է Գերմանիայում 200 միլիարդ եվրոյի չափով ներքին էներգետիկ ոլորտի օգնության ծրագրի մեկնարկից՝ առանց ԵՄ-ի իր ամենամոտ գործընկերոջ հետ նախնական խորհրդակցության համար, ինչպես նաև այն պատճառով, որ նախապատվությունը տալիս է ամերիկյան զենքին»,- ասվում է հրապարակման մեջ:

Ֆրանսիայի ղեկավարը, ինչպես նշում է թերթը, նույնիսկ չեղարկել է իր գերմանացի գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը։

Ըստ պարբերականի՝ Շոլցի խոսնակը ևս խոստովանել է, որ «կան մի շարք հարցեր, որոնց շուրջ Փարիզն ու Բեռլինը չեն կարողանում ընդհանուր դիրքորոշման հասնել»։



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19396անգամ
Վերջին լուրեր