20 / Հոկտեմբեր / 2022 : 18-33
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի եղել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության պատվիրատուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի եղել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության պատվիրատուն։ Այս մասին նա ասել է CTV-ին տված հարցազրույցում, գրում է Գազետա ռու-ն։
«Մենք հաստատ դա չենք պատվիրել, որքան ես գիտեմ», - ասել է Զելենսկին:

«Հոկտեմբերի 8-ին Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով վառելիքի յոթ բաքերը բռնկվել են։ Տեղի է ունեցել կամրջի մասնակի փլուզում։
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը։ Հետախուզության տվյալներով՝ նա Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը նույնպես հայտարարել է, որ հաստատվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության վարկածը։
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի ենթադրյալ կազմակերպչի անունը։ Հետախուզության տվյալներով՝ նա Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը նույնպես հայտարարել է, որ հաստատվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության վարկածը։

ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են հանցագործության մասնակից 12 անձի։ Նրանց թվում են եղել Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ, որոնք «տարանցիկ ուղի են տրամադրել Ռուսաստանի Դաշնության տարածք տարբեր ապրանքներ տեղափոխելու համար՝ հետագայում ականապատ բեռնատարը պետական սահմանով տեղափոխելու համար»,- գրում է Գազետա ռու-ն։
Հիշեցնենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։

Դիտվել է
22350անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...