21 / Հոկտեմբեր / 2022 : 13-21

Բրիտանացի բուքմեյքերները նշել են վարչապետի ֆավորիտի անունը

Բրիտանական բուքմեյքերները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին համարում են կառավարությունը գլխավորելու ֆավորիտներից մեկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:



Ավելի վաղ Express-ը հայտնել էր, որ Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Ըստ Telegraph-ի՝ նա կոչ է անում պահպանողական պատգամավորներին աջակցել իր թեկնածությունը։

«Բորիս Ջոնսոնը թորիների ղեկավարության նոր երկրորդ հավակնորդն է այն բանից հետո, երբ նա, ըստ երևույթին, զգալի աջակցություն է հավաքել պահպանողական պատգամավորների շրջանում», - ասվում է Betfair-ի խաղադրույքների հարթակի հայտարարության մեջ:


Միաժամանակ նշվում է նաև, որ վարչապետի պաշտոնի համար պայքարում առաջատարը մնում է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։
Երրորդ տեղում Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդանտն է։


Հիշեցնենք, որ երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս 44 օր պաշտոնավարելուց հետո։

Նա Միացյալ Թագավորության պատմության մեջ մտավ որպես ամենակարճ պաշտոնավարած վարչապետը:

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Բորիս Ջոնսոնը կարող է կրկին առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13619անգամ
Վերջին լուրեր