Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2022 : 14-24

Լցոնած սունկ․ շատ համեղ է և հալչում է բերանում


Բոլոր տնային տնտեսուհիներն են տարբեր առիթներով սիրում են զարմացնել իրենց հյուրերին, հյուրասիրելով իրեն իսկ ձեռքով պատրաստած համեղ և յուրահատուկ ուտեստներ։
Ձեզ ենք առաջարկում հետաքրքիր և անչափ համեղ բաղադրատոմս, որը կզարդարի ձեր սեղանը, տոնական օրերին, ինչպես նաև ամանորյա սեղանը։

Պատրաստում ենք լցոնած սունկ տավարի մսով և պանիրով՝ յուրահատուկ տոնական ուտեստ։

Իսկ ամենակարևորն է պատրաստում ենք սիրով։





Անհրաժեշտ բաղադրիչներ

120 գ տավարի աղացած միս,

90 գ պանիր,

6 հատ թարմ սունկ (շամպինիոն),

60 գ գլուխ սոխ,

Աղ, պղպեղ,

Մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ, հեռացնել սնկի ներքևի մասը՝ ոտիկը։

Առաձին պատրաստել սոխառածը:

Սնկի այն մասը, որը հեռացվել էր, մանր կտրտել և մսի հետ տապակել։ Սոխառածը ավելացնել վրան։

Այդ զանգվածը լցնել սունկի մեջ, համեմել աղով, պղպեղով, վրան դնել պանիրը և դնել ջեռոցը 20 րոպե:

Մատուցելիս մաղադանոս ցանել վրան:

Բարի ախորժակ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 82590անգամ
Վերջին լուրեր