Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հոկտեմբեր / 2022 : 10-00

Բորիս Ջոնսոնը չի առաջադրի իր թեկնածությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում. ֆավորիտը Ռիշի Սունակն է

Բեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այդ պարագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտը երկրի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է:

Metro պարբերականը գրել է, որ Ռիշի Սունակը հաղթող կճանաչվի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում, եթե Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտին չհաջողվի ժամերի ընթացքում ստանալ Պահպանողական կուսակցության ևս 75 պատգամավորի աջակցությունը:
Հիշեցնենք, որ երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս 44 օր պաշտոնավարելուց հետո։

Նա Միացյալ Թագավորության պատմության մեջ մտավ որպես ամենակարճ պաշտոնավարած վարչապետը:

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Բորիս Ջոնսոնը կարող է կրկին առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6261անգամ
Վերջին լուրեր