24 / Հոկտեմբեր / 2022 : 10-42

«Բռնագրավեք իմ ունեցվածքը և ձեզ համար ածուխ գնեք». Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ եվրոպացիներին

ParsToday-ի փոխանցմամբ, օրերս ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերիի անունը՝ «Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր առաքելու» պատճառով։

Իր ուղերձում նշելով, որ հասկանում է ամերիկացիների ու եվրոպացիների զայրույթի պատճառը, գեներալ-մայոր Բաղերին ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Իրանի զինված ուժերն ընդգրկվեցին պատժամիջոցների ցանկում: Սակայն Իրանի զինված ուժերը պատժամիջոցները վերածեցին հնարավորության»:


ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Մի օր նրանք իրանցի զինվորների համար խնայում էին անգամ փշալարերը, իսկ այսօր հերթ են կանգնել իրանական ԱԹՍ-ներ ու հրթռիներ գնելու համար»:

Նա Եվրամիությանն առաջարկել է բռնագրավել իր ունեցվածքն ու ակտիվներն աշխարհի տարբեր բանկերում և եվրոպացիների համար ածուխ գնել, քանի որ առջևում ծանր ձմեռ է:
կարդացեք նաև՝

Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 42256անգամ
Վերջին լուրեր