Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հոկտեմբեր / 2022 : 14-38

Ուկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու այլ երկրներում. Մակրոն


Ուկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


«Ուկրաինայում պատերազմը ներխուժում է Եվրոպա, ցնցում, փոխում մեր կյանքը, բայց ես չեմ ուզում, որ այն մոռացնել տա այլ պատերազմների մասին: Օրինակ՝ պատերազմը Կովկասում, այն, ինչ տեղի է ունենում հայ ժողովրդի հետ, պատերազմը Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր և Միջին Արևելքում», - ասել է Մակրոնը։

«Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր օրենք», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13621անգամ
Վերջին լուրեր