24 / Հոկտեմբեր / 2022 : 15-06

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ զորավարժություններ են անցկացվում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում։ Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը:

Հյուսիսարևմտյան շրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զորավարժություններն անցկացվում են Պասվե և Փիրանշեհր բնակավայրերի տարածքում:

Այն գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Իսկ զորավարժությունը նպատակը գիշերային գործողությունների համար ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելն է։
կարդացեք նաև՝

«Բռնագրավեք իմ ունեցվածքը և ձեզ համար ածուխ գնեք». Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ եվրոպացիներին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19857անգամ
Վերջին լուրեր