26 / Հոկտեմբեր / 2022 : 11-02

Կոտլետներ «Դպրոցական»՝ նախկին խոհարարի բաղադրատոմսով

Ինչպես պատրաստել Խորհրդային տարիների խոհանոցի մեջ ամենատարածված բաղադրատոմս «դպրոցական կոտլետները»։
Անհրաժեշտ բաղադրիչներ

*500 գ տավարի միս
*500 գ խոզի միս
*300 գ սոխ
*350 գ սև հաց (սեռի)
*2 ձու
*2 թեյի գդալ աղ
*0,5 ճ.գդ սեւ պղպեղ
*1 տուփ մանրացրած պաքսիմատ
Առաջին քայլը հացը պատրաստելն է։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կոտլետների համար անհրաժեշտ է «սեռի» հաց։ Այսինքն՝ տարեկանի և ցորենի ալյուրից պատրաստված հաց։ Թրջեք ոչ թե կաթի, այլ ջրի մեջ։
Մինչ հացը թրջվում է, ամբողջ միսն ու սոխը անցկացրեք մսաղացով։ Երբեք մի օգտագործեք բլենդեր:
1․Հացը զգուշորեն քամեք ձեռքերով: Այս քայլը պարտադիր է: Դրանից հետո հացի փշուրն անցկացրեք մսաղացով ու ավելացրեք աղացած մսին։

2․ Հետո ավելացրեք աղը, պղպեղը և ձվերը: ձեռքերով խառնեք մինչև ստանաք համասեռ զանգված։

3․ Հաջորդը քայլը․ թաց ձեռքերով մի քիչ վերցրեք ստացվախ զանգվածից, կոտլետի ձև տվեք։ Այնուհետրև կոտլետը թաթախեք պաքսիմատի մեջ, որ այն ամբողջովին լավ պատվի պաքսիմատով։
6․ Այս քանակի բաղադրիչներից պետք է ստացվի մոտ 40 կոտլետ ըստ չափերի՝ (եթե մեծ կոտլետներ պատրաստեք կստացի մոտ 28 կոտլետ)։ Պարտադիր չէ բոլորը միանգամից տապակել, մեծ մասը կարելի է սառեցնել։
7․Ձեթը լցնել տապակի մեջ և սպասել, որ այն տաքանա։ Դրանից հետո հերթով շարել կոտլետները՝ յուրաքանչյուր կողմից լավ տապակել մինչև կարմրի։

Տեսանյութը՝ ստորև

Yelaket.am
Դիտվել է 22671անգամ
Վերջին լուրեր