27 / Հոկտեմբեր / 2022 : 11-50

Աշխարհի ամենակեղտոտ մարդը մահացել է առաջին անգամ լողանալուց հետո

Իրանցի ճգնավորը, ով ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ մարդը՝ կես դարից ավելի լոգանք չի ընդունել, մահացել է 94 տարեկանում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Դա տեղի ունեցավ 2 ամիս անց այն պահից, երբ նա առաջին անգամ լողացել է։ Լողանալուց հետո կարճ ժամանակ անց նա ծանր հիվանդացել է, հետո մահացել է։


Ամու Հաջին մահացել է հոկտեմբերի 23-ին հարավային Ֆարս նահանգի Դեյգա գյուղում:
Մրով ծածկված խրճիթում բնակվելով տղամարդը չի լվացվել ջրով, օճառով ավելի քան 60 տարի:


Գյուղացիները պատմել են, որ երիտասարդության տարիներին նա զգացմունքային անհաջողություններ է ունեցել, ինչի պատճառով նա հրաժարվել է ցնցուղ ընդունելուց։


Մի անգամ տեղացիները նրան տարել են գյուղի մոտ գտնվող գետը լողացնել, բայց Հաջին դուրս է թռել մեքենայից, երբ հասկացել է, թե ինչ են ուզում անել իր հետ։

2014 թվականին հաղորդվել էր, որ Հաջին ուտում էր ճանապարհին գտած աղբը, սնվում սատկած կենդանիների մսով, օրվա մեջ շատ ջուր էր խմում, ծխում էր գյուղացիների տված ծխախոտը, ծխում էր ծխամորճ, որը լցված էր կենդանիների արտաթորանքով, և հավատում էր, որ մաքրությունն իրեն կհիվանդացնի։

Այնուամենայնիվ, մի քանի ամիս առաջ գյուղացիները դեռ համոզում էին նրան լողանալ։

Նա մահացել է ավելի քան 60 տարվա մեջ առաջին անգամ լողանալուց հետո մի քանի ամիս անց։



Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 95719անգամ
Վերջին լուրեր