27 / Հոկտեմբեր / 2022 : 13-33

Ինչո՞ւ է Իսրայելը հրաժարվել Կիեւին զենք մատակարարել

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իր երկրին Ուկրաինային հակաօդային պաշտպանության որոշակի համակարգեր մատակարարել։ Նա նաեւ հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ոչ մահաբեր սարքավորումներ մատակարարել։


«Կան զենքեր, որոնց արտահանման տարբերակն անգամ չունենք։ Կան զենքեր, որոնք մենք չենք ուզում, որ հայտնվեն մեր թշնամիների ձեռքում: Գաղտնիքներ կան, որոնք մենք չենք կարող բացահայտել։ Բայց այնտեղ, որտեղ մենք կարող ենք օգնել, մենք փորձում ենք օգնել»,-ասել է նա CNN-ի հետ զրույցում։



Նա նաեւ նշել է, որ Իսրայելը «վերլուծում է իրավիճակը», երբ խոսքը վերաբերում է հակամարտությունում Ռուսաստանի կողմից իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի տեղակայմանը։

Ուկրաինայի նախագահն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը կարող է Իրանին վճարել անօդաչու թռչող սարքերի համար՝ Իրանի միջուկային ծրագրին օգնելու համար:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12750անգամ
Վերջին լուրեր