28 / Մարտ / 2020 : 19-15

Դու սքանչելի ես, ինչպես տղամարդու բոլոր երազանքները, բոլոր երազանքները, ավելացրած նաև մեկը, որը նրա մտքով չի էլ անցել

Էրիխ Մարիա Ռեմարկ

Մխիթարելուց այնքան էլ լավ չեմ, անփորձ եմ բառերի ընտրության հարցում: Բայց ես ունակ եմ մեկ այլ բանի, մի բան, որն առաջ չէի անի. Ես ունակ եմ Սիրո: Այն ակնթարթին, երբ գրեցի սա , ես սարսափելի ամաչեցի, որովհետև հնչեց շատ ինքնահավան, իսկ այդպես չպետք է լինի: Բայց չեմ փոխի, կթողնեմ ինչպես, որ կա, որովհետև շնորհիվ քեզ եմ ունակ դրան: Ես ըստ էության սիրո ունակ չեմ, ես ունակ եմ սիրել միայն քեզ, և դա ավելին է ու չի հնչում այդքան դոնժուանյան:

Մենք այլևս միայնակ չենք, քնքուշս, մենք ինչ-որ բանի ենք պատկանում: Մենք գտել ենք տուն տանող ճամփան, մեզ իրար մոտ բերող ուղին, ու այդպիսով ամեն ինչ թեթև ու հեշտ է դառնում: Տխրությունը թախծի է վերածվում, իսկ ունայնությունը` մելանխոլիայի, որում փակված են բոլոր հիշողությունները: Մարդը պետք է շատ դռներով անցնի, մինչև կհասնի ինքն իրեն ու այնտեղ, ուր կմնա, և դռներեն էլ չեն կարող բաց մնալ: Հետադարձ ճանապարհ երբեք չի լինում: Եվ ով էլ փակած լինի դռները, դու թե մեկ ուրիշը, կամ էլ ուժեղ քամուց են փակվեն, հետադարձ երբեք չի լինում, ինչքան էլ շատ ուզես, և նույնիսկ, եթե դռները նորից բացվեն, միևնույնն է հետ չես վերադառնա. Ու հոգու խորքում էլ չես ցանակնում:

Արի իմ գիրկը: Մենք երկուսով ենք փոքրիկ սենյակում, իսկ փողոցում գիշերն ու ամբողջ աշխարհն են շրջում: Մենք ունենք լուսամփոփ ու մահճակալ, ու մեր սրտերը, ու ջերմությունը մեր միջև, որը կյանք է կոչվում: Այդ ամենը ունենք արտաշնչելու այն փոքրիկ ակնթարթում, որ հավասարազոր է գոյությանը: Մենք էլ չենք ուզում հետ նայել, հնազանդվել տխրության ու հուսահատության իշխանությանը: Գոյությունը մեր մեջ է ու երբեք չի կորի, և այն մեկս կփոխանցի մյուսին: Շրջանը փակվում է, անցյալը` քարանում: Քո կյանքը իմ կյանքն է, իսկ իմը` քոնր, դու քո վրա կվերցնես իմ կյանքի հոգսերը, ես` քոնը:

Դրանք թափանցիկ կդառնան, էլի մերը կմնան, բայց մեռած ծանրությամբ թափված չեն լինի մեր մեջ: Հոգսերն այդ կմիավորվեն ու նորից կյանքի կկոչվեն, կյանքում կձուլվեն, բայց քանի որ մենք դրանք այքան շատ էինք սիրում ու նրանց համար ցավում, հոգսերն այդ անհասականալի ձևով առաջվանից շատ բան կտան մեզ, ու դեռ կշատանան, ամեն մեկը կկրկանպատկվի ու սիրելի ստվերները տարօրինակ կերով կմիաձուլվեն սիրելի կյանքի հետ: Ախ սիրելիս, ինչքան շուտ դու իմ մեջ ծնվեցիր: Ու վերադարձար նորից ու նորից, և հիմա ես գրկում եմ քեզ, ու գլուխդ իմ ուսին է: Մենք շատ բան գիտենք միմյանց մասին ու նայում ենք իրար:

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Մարտ / 2020 : 19-15
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 11024անգամ
Վերջին լուրեր