17 / Մայիս / 2020 : 23-19

Հայտարարվել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ ֆիլմը

Ամերիկյան Esquire ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների 40 ամենասեքսուալ ֆիլմերի վարկանիշը,- փոխանցում է mixnews.lv-ն։

Առաջատար է դարձել 2019 թվականի ֆրանսիական «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» պատմական դրաման:

Սելին Սիմանայի՝  Նոեմի Մերլանի և Ադել Էնելի հետ գլխավոր դերերում կինոնկարը ստացավ մրցանակ՝ Կաննի լավագույն սցենարի համար և «Քվերի պալմա»  փառատոնի հատուկ մրցանակ: Ֆիլմի գորործողություններ տեղի է ունենում Ֆրանսիայում 1760-ական թվականներին մեծահարուստ կնոջ կողմից վարձված երիտասարդ նկարչի շուրջ՝ իր դստեր դիմանկարը նկարելու համար: Հետագայում նկարչուհու և նրա գործատուի միջև սիրային կապ է ստեղծվում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է 2007 թվականի «Քավություն» ֆիլմը՝ Կիրա Նայթլիի և Ջեյմս Մակեվոյի մասնակցությամբ: Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Ջո Ռայթի կողմից Իէն Մակյուենի համանուն վեպի հիման վրա, գործողությունը տեղի է ունենում երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:

Երրորդ հորիզոնականում է 2017-ի հորրոր (սարսափ ժանր) ֆիլմը՝ «Դայակը» Ջուդա Լյուիսի և Սամարա Ուիվինգի հետ, որը պատմում է մի երեխայի մասին, ով խելագարi պես սիրահարված է իր դայակին։

Թոփ-10-ում հայտնվել են նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ջենիֆերի մարմինը», «Դարհեմյան ցուլերը», «Սուպեր Մայքը», «Տաղանդավոր Միստր Ռիփլին», «Լուսնի լույսը», «Գաղտնի տենչը» եւ «Մեքենայի միջից»:

Բացի այդ, ցանկում նշված են «Վայրենություն», «Կանչիր ինձ քո անունով», «Ինտիմ», «Մալհոլլանդ Դրայվ», «Քնած գեղեցկուհին», «Անհավատ կինը», «Սեր», «Լուսիան և սեքսը», «Ադելի կյանքը», «Քարտուղարուհին», «Քո մայրիկին նույնպես», «Լայն փակված աչքերով» և «Երազողները» ֆիլմերը:

Վարկանիշը եզրափակում է ամերիկյան 1981 թվականի «Մարմնի տապը» ֆիլմը։

 

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 112716անգամ
Վերջին լուրեր