Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2022 : 10-24

Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 11 միլիարդ դոլար. Forbes

Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում նվազել է 11 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ հինգշաբթի Meta-ի արժեթղթերի գինը, ընկերության եկամտի նվազման մասին հաշվետվության հրապարակման ֆոնին, բորսաներոմ նվազել է գրեթե մեկ քառորդով:

Հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 36 մլրդ դոլար, միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 25-րդ տեղից իջել է՝ ըստ Forbes Real-Time-ի տվյալների։


Հինգշաբթի Meta-ի արժեթղթերի գինը նվազել է 24,6%-ով՝ հասնելով 97,94 դոլարի, ինչը 2016 թվականի դեկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է, նշում է Forbes-ը:


Գնի նվազման պատճառ է դարձել Meta-ի 2022 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի՝ եկամուտը կազմել է 27,7 մլրդ դոլար (4%-ով պակաս, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում), մինչդեռ ծախսերն ու պահումներն աճել են 19%-ով (մինչև 22 միլիարդ դոլար): Միևնույն ժամանակ, Meta-ի վիրտուալ և ընդլայնված իրականության ստորաբաժանումը կորցրել է 9,4 միլիարդ դոլար, ինչն անհանգստացրել է ներդրողներին, որոնք վախենում են մետատիեզերք ստեղծելու Ցուկերբերգի փորձերի ձախողումից: Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25173անգամ
Վերջին լուրեր