31 / Հոկտեմբեր / 2022 : 10-28

«44-տղերքը» գրքի շնորհանդես


Նոյեմբերի 1-ին, ժամը 19։30-ին, Ani Grand Hotel-ի Panoramic դահլիճում տեղի կունենա Դավիթ Թորոսյանի «44-ի տղերքը» գրքի շնորհանդեսը։

«44-ի տղերքը» ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանի հեղինակած գիրք-ալբոմն է, որում տեղ գտած լուսանկարները և տեսանյութերը բացառապես արված են հեղինակի կողմից։ Գրքում հեղինակը համառոտ պատմություններով ներկայացնում է անձնամբ ականատես եղած և վերապրած իրադարձություններն ու դրվագները «44-օրյա պատերազմի» առաջին իսկ օրվանից։
«44-ի տղերքը» գիրք է հայրենիքի համար անձնուրաց մարտնչող հայ մարտիկների մասին , ովքեր, անկախ տարիքից ու սեռից, մինչև վերջին պահը իրենց հայրենիքի կողքին են՝պատրաստ կռվելու մինչև վերջին փամփուշտը։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Դիտվել է 25144անգամ
Վերջին լուրեր