01 / Նոյեմբեր / 2022 : 11-22

Քայլի Ջենները Հելոուինին ներկայացել է Էլվիրայի կերպարով (լուսանկարներ)

Ամերիկացի գործարար Քայլի Ջենները Հելոուինի առիթով լուսանկարվել է մերկ հանդերձներով և հիացրել երկրպագուներին: Նրա Instagram-ի էջում հայտնվել են համապատասխան նկարները և մեկնաբանությունները:

Աստղը կիսվել է կադրերով, որում որոնցում պատկերված է ամերիկյան կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսի՝ Էլվիրայի՝ խավարի տիրուհու կերպարով։ Գործարարուհին տեսախցիկի առաջ ներկայացել է խորը V-դեկոլտեով սեւ զգեստով, զուգագուլպաներով ու բարձրակրունկներով։ Բացի այդ, Ջենները երկար մազերով կեղծամ է կրել։


Բացի այդ, աստղը ցուցադրել է մի քանի կադր նկարահանումներից, որոնց համար կրել է հայտնի սարսափ ֆիլմի հերոսուհու՝ «Ֆրանկենշտեյնի հարսնացուի» զգեստը։ Լուսանկարում նա կեցվածք է ընդունել սև կիսաշրջազգեստով և սպիտակ երկարաթև տոպով, որը մերկացրել է ուսերը:


Երկրպագուները հիացել են Ջենների ֆոտոշարքով, ինչի մասին սկսել են գրել հրապարակումների տակ գտնվող մեկնաբանություններում։
Դիտվել է 431265անգամ
Վերջին լուրեր