Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2022 : 12-03

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին. ՌԴ դեսպան (Տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ ստեղծվեն այս հարցի լուծմանն ուղղված բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմանները։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Կարգավորման ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք», - ասաց նա։


Կոպիրկինը հայտարարեց նաև, որ Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես Հայաստանի դաշնակից։ «Ռուսաստանն այստեղ պահպանում է իր ռազմական ներկայությունը։ Սա անվտանգության առանցքային գործոն է և կանխում է հետագա էսկալացիան», - նշեց դեսպանը։

Տեսանյութը ստորև

Հիշեցնենք, որ երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել կողմերը։
«Ղարաբաղի հարցում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, բայց Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորումը կայանա»,-նշել է ՌԴ նախագահը։Պուտինը նաև ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումն օգտակար էր, մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։ Եռակողմ հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել։
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս Պուտինը դիմավորեց Փաշինյանին․Մանրամասներ Սոչիի հանդիպումից

Մեզ համար կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերի հետքաշման պահանջով. Փաշինյան

Անհրաժեշտ է դրան վերջ տալ․ Դուք քաղաքական կամքն ունեք․ Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանին

Պուտինը ներողություն խնդրեց Փաշինյանից (տեսանյութ)

Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10617անգամ
Վերջին լուրեր