01 / Նոյեմբեր / 2022 : 13-29


Աշխարհի 2 գերթանկարժեք կոշիկները՝ 15 և 17 միլիոն դոլար (լուսանկարներ)


Բրիտանացի դիզայներ Դեբի Ուինգհեմը ներկայացրել է այս անհավանական գերթանկարժեք սանդալները 2017 թվականին, որոնք զարդարված է ավելի քան 1000 ադամանդներով։



Այս մոդելը զարդարված է հազվագյուտ վարդագույն և կապույտ ադամանդներով, որոնց յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 128,000 դոլարը, որոնք կազմում են գնի հիմնական մասը՝ 14,000,000 դոլար:

Այս մոդելը պատվիրվել է մասնավոր հաճախորդի կողմից, որի անունը չի հրապարակվում:

Ըստ ԶԼՄ-ների այս կոշիկները խելահեղ գնով պատվիրել է անանուն ընտանիքը Դուբայից՝ որպես 30-ամյակի նվեր ծննդյան նվեր։


Մոդելը ամբողջովին ձեռքի աշխատանք է և աշխատանքը տևել է առնվազն 100 ժամ:



Այսպիսով, 15,100,000 միլիոն արժողությամբ կոշիկները դարձել են աշխարհի «ամենաթանկարժեք հավաքածուի» մի մասը։

17 միլիոն դոլար՝ աշխարհի ամենաթանկ կոշիկների գինը


Դուբայում ոսկուց և մետաքսից ստեղծվել է 17 միլիոն դոլար արժողությամբ ամենաթանկ կոշիկներից մեկը։ Բացի այդ, շքեղ կոշիկները զարդարված են երկու 15 կարատանոց ադամանդներով և 236 ավելի փոքր քարերով։



Կոշիկները պատրաստվել են Jada Dubai և Passion Diamond ապրանքանիշերի կողմից՝ անհատական ​​պատվերով՝ մեկ օրինակով: Հաշվի առնելով կոշիկների արժեքը՝ դա զարմանալի չէ։


Մարիա Մաջարին՝ Jada Dubai-ի համահիմնադիրը, ով նախագծել է կոշիկը, ասել է. «Մենք ցանկանում էինք ստեղծել իսկապես յուրահատուկ մդդել՝ օգտագործելով շատ հազվագյուտ ադամանդներ: Անգամ ներսում լոգոները ոսկուց են»։

Կոշիկի նմուշն ունի 36 չափս, կարող է փոփոխվել հաճախորդի անհատական ​​պատվերի համաձայն։

Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43024անգամ
Վերջին լուրեր