03 / Նոյեմբեր / 2022 : 17-12

Ինչպես պատրաստել բրնձի սկրաբ դեմքի համար

Օգտագործեք բրնձի դեմքի սկրաբը շաբաթական 1-2 անգամ, և արդյունքը կզգաք։ Մաշկը կդառնա մաքուր և հարթ, սկրաբի շնորհիվ մաշկի տոնուսը կբարձրանա, մանր կնճիռները կհարթվեն, իսկ խորը կնճիռներն այնքան էլ նկատելի չեն լինի։ Բացի այդ, բրինձը խոնավեցնում է մաշկը։

Ինչպես պատրաստել բրնձի ալյուրով սկրաբ դեմքի համար՝ կարդացեք ստորև
Բաղադրիչներ

1 ճաշի գդալ բրինձ

1 ճաշի գդալ կաթնաշոռ

կանաչ թեյ
1․ Բրինձը սրճաղացով ալյուրի վերածել մինչև շատ նուրբ ալյուրի խտությունը ստանա։
2․Բրնձի ալյուրին ավելացնել կաթնաշոռը և խառնել։
3․Խիտ սկրաբը նոսրացրեք կանաչ թեյով, ստացեք այնպիսի խտության զանգված, որ հնարավոր լինի քսել դեմքին։
Բրձնով սկրաբը հարթեցնում է կնճիռները, ծակոտիները, մաշկի գույնը լավանում է, մաշկը դառնում է փայլուն և հարթ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24362անգամ
Վերջին լուրեր