11 / Նոյեմբեր / 2022 : 12-03

Ռիհաննան առաջ է անցել Քարդաշյան-Ջեներ քույրերից և Իլոն Մասկից՝ դառնալով զումեր բիզնեսի խորհրդանիշ

Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան գլխավորել է զումեր բիզնես խորհրդանիշների ցուցակը։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով NatWest Bank-ի ուսումնասիրությանը։

National Westminster Bank-ը հրապարակել է Z սերնդի լավագույն 30 խորհրդանիշների ցուցակը, որը գլխավորում է Ռիհաննան, որին հաջորդում են Բեյոնսեն և «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև հեռուստաաստղ Մոլի-Մեյ Հեյգը, Դևիդ Բեքհեմը, Քայլի Ջեները, Քիմ Քարդաշյանը, Իլոն Մասկը, Ռայան Ռեյնոլդսը և ռեփեր KSI-ն։


Meta-ի գործադիր տնօրենը Մարկ Ցուկերբերգը զբաղեցրել է միայն տասնմեկերորդ տեղը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ տասնհինգերորդը:

Yelaket.am
Դիտվել է 38756անգամ
Վերջին լուրեր