Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Նոյեմբեր / 2022 : 09-55

Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով բրիտանացին տունը ցրտից պաշտպանելու լուծում է գտել՝ ծախսելով 1 դոլար

Բրիտանացին իր տունը ստվարաթղթով է պատել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը նման թանկ հաշիվներ վճարելու հնարավորություն չունի։


51-ամյա Նայջել Քլիալն նշել է, որ իր էլեկտրաէներգիայի վարձերը ամսական հասել են 1100 դոլարի, ինչը տղամարդու համար շատ թանկ է: Փորձելով ցրտից իր տունը պաշտպանել՝ բրիտանացին գնել է 100 մետրանոց արդյունաբերական փաթեթավորման ստվարաթուղթ՝ ծախսելով 1 դոլար, պատերը դրանով ծածկելեւ համար։

«Պատուհանները 18 տարվա են ,անձրևի ժամանակ տանիքը կաթում է, և այնքան ցուրտ է, որ հեռուստացույց դիտելիս ստիպված եմ վերարկու հագնել»,- դժգոհել բրիտանացին, որն ապրում է անչափահաս որդու հետ։


Բացի այդ, Նիգելը լրջորեն մտածում է գոմ տեղափոխվելու և այնտեղ ապրելու մասին, քանի որ այնտեղ ավելի տաք է, քան տանը։

Տեղի ղեկավարությունը տեղյակ է Կլեարլայի խնդրին և խոստացել է ներկայացուցիչ ուղարկել՝ քննարկելու առաջացած խնդիրները։

Նշվում է նաև, որ բրիտանացիները սկսել են հրաժարվել ջեռուցումից՝ պարտքերի մեջ չընկնելու համար։

Նշենք, որ Եվրոպան կանգնած է աննախադեպ էներգետիկ ճգնաժամի առաջ, որը պայմանավորված է ռուսական էներգակիրների մերժմամբ։

Ըստ արևմտյան մամուլի՝ Եվրոպան կանխատեսել էր վերջին 70 տարվա ամենադժվար և ամենածանր ձմեռը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Yelaket.am
Դիտվել է 32676անգամ
Վերջին լուրեր