15 / Նոյեմբեր / 2022 : 12-03

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Այս մասին գրում է vaticannews-ը:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում նոյեմբերի 14-ին մեկնարկել է ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է՝ «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։


Մրցաշարը կազմակերպվում է Սուրբ Աթոռի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։

Մխիթարյանը գրառում է արել շապիկին՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանցիսկոս Պապին խաղաղություն հաստատելու ջանքեր գործադրելու համար.

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, իմ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերին՝ խթանելու խաղաղությունը իմ երկրում և համայն աշխարհում։ Հավատարմաբար։ Հենրիխ Մխիթարյան։
Խաղաղության համար մրցույթ։ 14.11. 2022»։


Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հռոմի Պապի հետ հանդիպմանը՝ գրել է. «Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, և աշխարհահռչակ խաղացողների հետ աջակցել նրա՝ աշխարհում խաղաղություն հաստատելու գլոբալ ջանքերին:

Խաղ հանուն խաղաղության, նոյեմբերի 14, 2022»:
Դիտվել է 11227անգամ
Վերջին լուրեր