16 / Նոյեմբեր / 2022 : 11-20

Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

ԱՄՆ նախկին հախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նրա ներկայացուցիչները Թրամփի դիմումը փոխանցել են Դաշնային ընտրական հանձնաժողով՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում իր հայտարարությունն անելուց անմիջապես առաջ, հայտնում է CNN-ը։


«Ամերիկան ​​կրկին հզոր և փառավոր դարձնելու համար ես հայտարարում եմ իմ թեկնածությունը առաջադրելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - ասել է Թրամփը։ Նա խոստացել է արշավ սկսել, որը «կհավաքի և կմիավորի մարդկանց»: «Սա չի լինի իմ քարոզարշավը, սա կլինի բոլորիս միասին արշավը», - ասել է Թրամփը։

«Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», - հավելել Է նա: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփն առաջինն է, ով հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար:
Հիշեցնենք, որ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն էր 2017-ից 2020 թվականներին։ 2020 թվականի հունվարին նա ընտրություններում պարտվեց գործող նախագահ Ջո Բայդենին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4329անգամ
Վերջին լուրեր