16 / Նոյեմբեր / 2022 : 14-46

Մահացել է դերասան Բագրատ Գևորգյանը

Թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը:

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բ. Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասվում է Թատերական գործիչների միության հաղորդագրությունում






ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը 14.00-ին:

Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։

Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։

1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։

2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։

2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» -ի ։

2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» -ի։

Դիտվել է 133500անգամ
Վերջին լուրեր