17 / Նոյեմբեր / 2022 : 14-54

Լիլիթ Հակոբյանի երգը լայն տարածում է գտել համացանցում

Վերջերս համացանցում հայտնվեց մի երգ ու տեսահոլովակ, որը լայն տարածում գտավ հասարակության կողմից, շատերին էր հետաքրքիր, թե ո՞վ է այն աղջնակը, որն այդքան գեղեցիկ կատարում է հայրենիքին նվիրված երգը:
Փոքրիկ երգչուհին՝ Լիլիթ Հակոբյանն ընդամենը 14 տարեկան է, ավարտել է «Երգի պետական թատրոն»-ը, սա նրա առաջին երգն ու տեսահոլովակն է:
Երգը գրվել է պատերազմից հետո, Լիլիթը ցանկություն է հայտնել երգ ունենալու մասին և հետաքրքրական այն է, որ երբ նրան հարցրել են ի՞նչ երգ կցանկանա կատարել նա միանգամից պատասխանել է՝ Հայաստանի մասին եմ ուզում երգել, չեմ ցանկանում այլ թեմատիկայով երգ երգել:
Երգի երաժշտության հեղինակը՝ Հայկ Գևորգյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակը նկարահանվել է և՚ Հայաստանում, և՚ Արցախում, ռեժիսորը՝ Վահե Հարությունյանն է իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Էդգար Ալեքսանյանը:
Այս չափ դրական արձագանքներից հետո, հիմա Լիլիթը պատրաստվում է իր երկրորդ երգը ներկայացնել լսարանին, հիմա տարվում են նախապատրաստական աշխատանքները, YelaketBlog-ի հետ զրույցում վերջինիս հայրիկը՝ Գուրգեն Հակոբյանը խոստովանեց, որ երգի երաժշտությանն արդեն պատրաստ է, իսկ բառերը Լիլիթը չի հավանել, հիմա նոր բառեր է գրվում:

Չնայած նրան, որ Լիլիթը շատ է սիրում երգել նաև հետաքրքրված է օտար լեզուներով և այս պահին նա սովորում է օտար լեզուներ:


Դիտվել է 5064անգամ
Վերջին լուրեր