21 / Նոյեմբեր / 2022 : 17-22

Թեյլոր Սվիֆթը ճանաչվել է American Music Awards-ի տարվա լավագույն արտիստ


Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ի կողմից ճանաչվել է տարվա արտիստ։

«Թեյլոր Սվիֆթը տարվա լավագույն արտիստն է»,- ասվում է American Music Awards-ի Twitter-ի հայտարարության մեջ։

Սվիֆթից բացի, «Տարվա արտիստ» անվանակարգում հավակնում էին բրիտանացի երգչուհի Ադելը, պուերտոռիկացի ռեփեր Բադ Բաննին, ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, կանադացի ռեփեր Դրեյքը, բրիտանացի երգիչ Հարի Սթայլսը և կանադացի երգիչ Ուիքենդը։


Ամերիկյան երաժշտական ​​մրցանակաբաշխությունը (AMA) ԱՄՆ-ի ամենակարևոր երաժշտական ​​մրցանակաբաշխություններից մեկն է: Այն գործում է 1973 թվականից։ Թեկնածուները ընտրվում են՝ ելնելով նրանց կոմերցիոն հաջողությունից՝ երգերի վաճառքից տարբեր լրատվամիջոցներում: Հաղթողը որոշվում է երկրպագուների քվեարկությամբ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 5283անգամ
Վերջին լուրեր