22 / Նոյեմբեր / 2022 : 11-53

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր Գրեյ Ֆրեդերիկսոնը

85 տարեկան հասակում մահացել է «Կնքահայրը» ֆիլմաշարի համապրոդյուսեր Գրեյ Ֆրեդերիկսոնը։

Պրոդյուսերը մահացել է կիրակի օրը Օկլահոմայի իր տանը՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարից հետո։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter ամսագիրը։



«Կնքահայրը» ( անգլ. ՝ The Godfather ), 1972 թվականին նկարահանվա ֆիլմ է, որի ռեժիսորն է՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։Գլխավոր դերերում՝ Մարլոն Բրանդոն և Ալ Պաչինոն։ Ֆիլմն արժանացել է երեք Օսկարի։ Ավելի ուշ նկարահանվեց «Կնքահայրը» եւս երկու սերիա։

Yelaket.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8298անգամ
Վերջին լուրեր